среда, 2 ноября 2011 г.

''ՎԱՆ'' ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



 Գեղեցիկ ժպիտ և առողջ ատամնաշար ունենալը ոչ միայն էսթետիկ հմայք է հաղորդում մարդուն, այլև հանդիսանում է նրա առողջության գրավականը: Մարդկության զարգացմանը համաքայլ` ամբողջ աշխարհում այսօր մեծ ուշադրություն է դարձվում ատամնաշարի խնամքին:
 
ԺՊՏԱՑԵՔ ԱՆԿԱՇԿԱՆԴ
Մեր երկրում ևս հետզհետե ամրանում է այն գիտակցումը, որ բերանի խոռոչում առաջացած խնդիրների հանդեպ պետք է ցուցաբերել հետևողական խնամք և մասնագիտական մոտեցում, այլապես աննշան թվացող մանրուքը կարող է ատամնաշարին լուրջ վնաս հասցնել` դեռևս երիտասարդ հասակում զրկելով մեզ առողջ ատամնաշար և գեղեցիկ ժպիտ ունենալու հնարավորությունից:
Այսօր մեր երկրում ատամնաբուժական  բարձրակարգ  ծառայություններ է առաջարկում ոլորտի առաջատարներից  "Վան" ստոմատոլոգիական կենտրոնը: Այստեղ կիրառվող  վերջին սերնդի սարքավորումների, ինչպես նաև լուրջ պատրաստվածությամբ բուժանձնակազմի մասնագիտական ներուժի շնորհիվ յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է  անհատական մոտեցում, իսկ որակի մասին վկայում են բազմաթիվ փաստերն ու դրական արձագանքները:
Յուրաքանչյուր աշխատանքի հաջողության գրավականը ժամանակին համընթաց քայլելն է, կատարելագործվելն ու անընդմեջ զարգանալը: Առաջնորդվելով  այս սկզբունքով` մեր հանրությանը այսօր նորովի է ներկայանում  "Վան" ստոմատոլոգիական կենտրոնը` գեղեցիկ վերանորոգված բաժանմունքներովարդիական բուժսարքավորումներով և ամենակարևորը` փորձառու և վերապատրաստված մասնագիտական անձնակազմով:   
<<Վան>> ստոմատոլոգիական կենտրոնում իրականացվում են թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, պրոթեզավորման, ռենտգեն ախտորոշման բարձրակարգ աշխատանքներ: Առաջնակարգ մասնագետի կողմից առանց տարիքային սահմանափակման կատարվում է նաև դիմածնոտային ցանկացած տիպի անոմալիաների բուժում` շարժական և անշարժ բրեկետների կիրառմամբ:                             
"Վան"  ստոմատոլոգիական կենտրոնի ռենտգեն ախտորոշման կաբինետը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով: 
Հատկապես ուշագրավ է օրտոպանտոմոգրամմա սարքավորումը: Վերջինիս  թույլ է տալիս ստանալու բերանի խոռոչի լիակատար պատկեր, որը  տեսասկավառակի տեսքով տրամադրվում է նաև այցելուին, ի դեպ այս ամենը բացառիկ մատչելի արժեքով` ընդամենը 5000  դրամ:
      ՊԱՐԳԵՎԵՔ ՁԵԶ ԳԵՂԵՑԻԿ ԺՊԻՏ             
"Վան"  ստոմատոլոգիական կենտրոնը հանդիսանում է նաև  Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալասարանի ուսումնական բազա` իր վաստակն ու տարիների կուտակած փորձը փոխանցելով նոր սերնդին:
''Վան" ստոմատոլոգիական կենտրոնը համալիր բուժսպասարկում է իրականացնում նաև պետական պատվերի շրջանակներում: 
Փարիզում կայացած մրցանակաբաշխության ընթացքում  "Որակյալ սպասարկում"  անվանակարգում  ''Վան"ստոմատոլոգիական կենտրոնը արժանացավ ոսկե մեդալի:  Անվերջ կարելի է խոսել "Վան" ստոմատոլոգիական կենտրոնի մասին, բայց համոզվելու համար արժե մեկ անգամ պարզապես այցելել: 
Պարգևե'ք ձեզ գեղեցիկ և անկաշկանդ ժպիտ.  
Հիշե'ք, որ առողջությունը ամենաթանկ հարստությունն է: 


Հեռ. 53 85 81  53 81 34   53 11 63



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©



Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...