пятница, 18 ноября 2011 г.

ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՎԱՏԵԼ

Լեռներին բազմած չքնաղ բուրաստան, որտեղ դարերի եդեմական շունչը իր ձեռագիրն է թողել հազարավոր վանքերի ու տաճարների, պատմական և  մշակութային հուշակոթողների վրա:
Սա Հայաստանն է, հայոց հնամենի օրրանը, որին օտարերկրացիները հաճախ են բնորոշում` "Թանգարան բաց երկնքի տակ", իսկ տեղացիներս` "Հայաստան երկիր դրախտավայր": Իսկ որքանով է մեր երկիրը գրավիչ և ցանկալի օտարերկրյա տուրիստի համար: Օրեցօր աշխարհի ռիթմից առաջ ընկնող տուրիզմի զարգացող ոլորտը արդյոք նույն ընթացքով է շարժվում մեր երկրում:  
Վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ակներև բարեփոխումները, միտված տուրիզմի զարգացմանը, անշուշտ, տեսանելի արդյունքներ արձանագրում են, սակայն նկատվում է լուրջ թերացում` պրոֆեսիոնալ կադրերի պակասը, որը ոլորտի առաջխաղացման կենսական զարկերակներից է` շարժիչ ուժը: 
Տուրիզմը Հայաստանի համար հեռանկարային և խոստումնալից ոլորտ է, պատահական չէ, որ կառավարությունը հռչակել է այն, որպես գերակա ուղղություն: Պետության մասշտաբով ուշադրության տակ առնված բնագավառը այսօր իրավամբ առաջընթացի բազում նախադրյալներ և հնարավորություններ ունի, բայց, այնուամենայնիվ, հարկավոր է նպատակաուղղված ծրագրային ռազմավարություն, քաղաքականություն և մարտավարություն` ոլորտի զարգացմանն ուղղված նպաստավոր պայմաններ և արտոնություններ ապահովելու համար: 

Տուրիզմի զարգացման կարևորագույն խնդիրներից մեկը որակյալ կադրերի անհրաժեշտությունն է, որի բացը լուրջ խոչընդոտ է և ջանքերի ու միջոցների զուր վատնում:
Այս մտահոգությամբ էլ ՌՏՄԱ-ի երևանյան մասնաճյուղը` Տուրիզմի հայկական ինստիտուտը, ղեկավար Ռոբերտ Մինասյանի գլխավորությամբ ձեռնամուխ եղավ նպատակային քայլերի իրագործմանը. ստեղծվեց ուսումնագիտական ամուր բազա, նյութատեխնիկական լուրջ հնարավորություններ, ընդլայնվեց միջազգային համագործակցության աշխարհագրությունը: Սակայն այս ամենն անշուշտ իրենց նպպատակին չէին ծառայի, եթե չունենային հեռանկարային զարգացման ընթացքԻսկ այդ ընթացքի նպատակային կանգառներից մեկը` տուրիստական կրթության համաշխարհային առաջատար "Վատել" միջազգային բիզնես դպրոցի ստեղծումն էր, որը Հայաստանի տուրիզմի բնագավառում սպասարկման ոլորտի պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման դարբնոց կդառնար: Այս համոզմունքով էլ` ՌՏՄԱ Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռ. Մինասյանը դեռևս 2010 թ-ի դեկտեմբերին "Վատել"-ի հիմնադիր և նախագահ Ալեն Սեբանի հետ կնքեց պայմանագիր Երևանում "Վատել" բիզնես դպրոցի բացման մասին: Իսկ ինչ է իրենից ներկայացնում "Վատել"-ի կրթությունը և ինչ կտա այն մեր երկրին: Առաջին հերթին նշենք, որ "Վատել"-ը աշխարհում հյուրանոցային և տուրիստական մենեջմենթի հանրահայտ կրթական կառույցներից է, որը 4 միջազգային դպրոց ունի Ֆրանսիայում` Փարիզում, ԼիոնումՆիմում և Բորդոյում, ինչպես նաև իր բաժանմունքներն ունի Բելգիայում, Իսպանիայում, և Շվեյցարիայում: Դպրոցը արդյունավետ գործունեություն է ծավալում նաև Մոսկվայում: "Վատել Երևան"-ը` կրթական այս լուրջ կառույցի 26-րդ օղակը, համալրեց այնպիսի երկրների անվանումների ցանկը, ինչպիսիք են ֆրանսիան, Արգենտինան, ԱՄՆ-ն, Մեքսիկան, Ռուսաստանը, Մանիլան, Թայլանդը, Ֆիլիպինները, Կանադան, Մարոկկոն, Թունիսը, Պարագվայը, Սաուդիան Արաբիան, Մավրիկան, Սինգապուրը, իսկ այսօր նաև Հայաստանը: 
"Վատել-Երևան" տուրիզմի միջազգային դպրոցում ուսուցումն իրականացվում է բացառապես դպրոցի մշակած մեթոդաբանությամբ` ներգրավվելով օտարերկրյա մասնագետների: Այս առումով լսարանները համալրվել են եվրոպական չափորոշիչներին համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներով, նորագույն գույքով ու տեխնիկական հնարավորություններով: 
Վատել-Երևանի մյուս կարևոր առանձնահատկություններից է աշխարհի լավագույն հյուրանոցներում, ռեստորաններում և տուրիստական հաստատություններում մասնագիտական պրակտիկան անցնելու հնարավորությունը, քանի որ "Վատել"-ի սկզբունքը տեսության և պրակտիկայի հավասարությունն է: Ուշագրավ է դպրոցում ներդրված "Մարկո-Պոլո" ծրագիրը, որը Վատել-Երևանի ուսանողներին հնարավորթյուն է տալիս 3-րդ կամ 4-րդ կուրսում մեկ կիսամյակ անվճար ուսանելու "Վատել"-ի դպրոցներից մեկում, իսկ ուսումնառության վերջին կուրսում կրթությունն իրականացվում է բացառապես անգլերեն և ֆրանսերեն լեզուներով: Այս ամենը, թերևստուրինդուստրիայի առջև ծառացած խնդիրների լուծման կարևոր նախապայմանն է: "Վատել"-ի շրջանավարտները այսօր աշխարհում առաջատար ռեստորանների և հյուրանոցների կառավարիչներ են, մարկետինգի և անձնակազմի կառավարման մասնագետներ` շնորհիվ կառույցի հեղինակային դիպլոմի, որը աշխարհի ցանկացած երկրում աշխատանք ունենալու երաշխիք է:
Ամբողջ աշխարհում տուրիզմի ինդուստրիան համալիր է, մշակույթ, պատմություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, պատմաճարտարագիտություն և էկոլոգիա, հետևաբար` Հայաստանում տուրիզմի լիարժեք զարգացումը պայմանավորված է տնտեսության համալիր ճյուղերի զարգացմամբ: 
"Վատել"-ը ուղի է, որի միջոցով հայկական տուրիզմը ինտեգրվում է միջազգային տուրիզմին, պատուհան դառնում դեպի քաղաքակիրթ աշխարհ:



Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...