суббота, 5 ноября 2011 г.

''ՊՈԼԻ-ՍԵՐՎ" ՊՈԼԻՄԵՐԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՊՐՈՖԻԼՆԵՐ


  
  Աշխարհի շեն    
 Վըր գութնին էր,
 Գութան չեղներ`
  Աշխարհն ինչ էր:
Աշխարհի շենացման ֆրիկի այս բանաձևն իր գործունեության ակունքներում դեռևս 2001 թվականին ամրագրեց հայրենական արտադրող "Պոլի-սերվ" ընկերությունը,  որը զբաղվում է  պոլիմերային նյութերից գծամետրային պրոֆիլների արտադրությամբ:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո կատվածահար տնտեսության  վերակենդանացման աշխատանքերին ձեռնամուխ եղավ նաև "Պոլի-սերվ" ընկերությունը` Կոտայքի մարզի նախկին կարի ֆաբրիկայի տարածքում հիմնելով իր արտադրությունը:
Իր գործունեության թեև կարճ սակայն բեղմնավոր ժամանակահատվածում  ընկերությունը հասցրել է արտադրել ավելի քան 120 անվանում պոլիմերային նյութերից պրոֆիլներ, որոնք օգտագործվում են տարբեր կառույցների ներքին և արտաքին հարդարման աշխատանքների ու վերանորոգման ժամանակ, իսկ ընկերության որոշ ապրանքատեսակներ, բացառապես նորույթ են շուկայում և ճանաչման լայն հեռանկարներ ունեն:
Հատկապես ուշագրավ են "Պոլի-սերվ"-ի արտադրած պոլիմերային տախտակները, որոնք իրենց ամրությամբ, հուսալիությամբ և որակական բարձր հատկանիշներով գերազանցում են լամինատե ցանակացած հատակի: Նախապատվությունը տալով հայրենական արտադրողին` հայ սպառողը կարող է զարկ տալ ոչ միայն  մեր տնտեսության առաջընթացին, այլև խնայելով դրամի մեջ` շահել որակում:
Մարդու անսահման երևակայությունը դրսևորվում է կյանքի տարբեր ոլորտներում, իսկ հայի ազգային տեսակը դարեր ի վեր բնորոշվել է շինարարական լավագույն ավանդույթներով, որոնք մեր օրերում նոր շունչ և արդիական լուծումներ են գտնում: Այստեղ ուրույն խոսք ունի նաև  "Պոլի-սերվ" ընկերությունը: Փորձելով ներդաշակել արդիական ոճն ու բարձր որակը` "Պոլի-սերվ"-ը այսօր իր սպառողներին է ներկայանում ժամանակակից, որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրանքով: Ընկերության արտադրած պոլիմերային նյութերից գծամետրային պրոֆիլները լայն կիրառում ունեն նաև անվտանգության համակարգերի, կահույքի պատրաստաման, կապի համակարգի, էլեկտրոմոնտաժի և կենցաղային այլ  բնագավառներում:
Այս ամենին զուգահեռ "Պոլի-սերվ"-ը նաև բնապահպանական դերակատարություն է ստանձնել.  
“Հայաստանը Ձեր գործընկեր” միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին "Պոլի-սերվ" ընկերությունը հերթական անգամ հանրությանը ներկայացավ իր նվաճումներով, որոնք աննկատ չմնացին նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրությունից:
Որպես ոլորտի առաջատար "Պոլի-սերվ"-ը պատվախնդրորեն ստանձնել է նաև մասնագետների ուսուցման, վերաորակավորման, ինչպես նաև լավագույններին աշխատանքով ապահովելու առաքելությունը:
Յուրաքանչյուր աշխատանքի հաջողության գրավականը նվիրումն է և նպատակասլաց գործելաոճը: Այս սկզբունքն է որդեգրել նաև "Պոլի-սերվ" ընկերությունը, որի  պոլիմերային նյութերից գծամետրային պրոֆիլները արդեն իսկ արժանացել են բազմաթիվ սպառողների վստահությանը:
Շարունակելով ընդլայնել և վերազինել արտադրական հնարավորությունները՝ հայրենական արտադրող "Պոլի-սերվ" ընկերությունը շարունակում է իր ուրույն խոսքն ասել կայուն զարգացման հաստատուն քայլերով և զարգացման լայն հեռանկարով

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...