Institute of Applied Problems of Physics of National Academy of Sciences of Republic of Armenia
Институт Прикладных Проблем Физики Национальная Академия Наук
Республика Армения
Республика Армения

Գիտական ավանդույթներով և մասնագիտական լուրջ ներուժով հայտնի ինստիտուտի առանցքային ուղղությունը հիմնարար հետազոտությունների արդյունքների հիմքի վրա ձևավորված ակուստաֆիզիկան է, որի էությունը ձայնային ալիքների պայմաններում ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունն է:
Ցանկացած երկրի կայուն տնտեսական աճի հիմքը լավ կրթված և փորձառու մասնագետներն են, այս առումով լուրջ քայլեր են իրականացվում երիտասարդ գիտնականներին ինստիտուտի աշխատանքներում ներգրավվելու առկա գիտական կադրերի տարիքային ճեղքվածը վերացնելու ուղղությամբ:
Գիտության տարբեր
ճյուղերի և հատկապես ֆիզիկայի զարգացումը մեծապես կնպաստի մեր երկրի կայուն առաջընթացին: Վերջինս պետք է լինի
հայ
երիտասարդության գլխավոր նպատակներից մեկը:

1988 թվականին Մեղրիում կայացած համամիութենական գիտաժողովը ՖԿՊԻ-կյանքում դարձավ մի յուրօրինակ ավանդույթ, որը 2 տարին մեկ իր տրամաբանական շարունակությունն է ունենում: Այս տարին ևս բացառություն չէր: Միջազգային կոնֆերանսը կրում էր «Էլեկտրոնների, պոզիտրոնների, նեյտրոնների, ռենտգենյան ճառագայթների ցրումը արտաքին ազդակների առկայության պայմաններում» խորագիրը: Ավանդական գիտաժողովը մեկնարկեց հոկտեմբերի 16-17 -ը ՖԿՊԻ նախաձեռնությամբ բացված երիտասարդ գիտնականների արտագնա դպրոցով` նվիրված գիտության վաստակավոր գործիչ, աստվածաշնորհ ֆիզիկոս, երջանկահիշատակ Գուրգեն Ասկարյանի հիշատակին:
Գիտաժողովի շրջանակներում համակարգվեց և հրատարակվեց մեծանուն գիտանականին նվիրված գիրք, որտեղ ներկայացվում է Գուրգեն Ասկարյանի կյանքն ու գործը: Կոնֆերանսին ժամանած արտերկրի ականավոր գիտնականները դպրոցի մասնակիցներին ներկայացրեցին արդի ժամանակաշրջանի գիտատեխնիկական ձեռքբերումներն ու մեծ գիտնական Գուրգեն Ասկարյանի կենսագործունեությանը վերաբերող պատմական փաստեր: Հյուրերի կազմում էին նաև քաղաքական գործիչներ և կառավարության ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 18-22-ը միջազգային գիտական համաժողովը շարունակվեց Մեղրիում, որին իրենց մասնակցությունն ունեցան հանրապետության և արտերկրի գիտնականներ, երիտասարդ հետազոտողներ, սպիրանտներ և մագիստրոսներ:
Համաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Կոնֆերանսը հրաշալի առիթ էր հայոց գիտական ներուժը միջազգային գործընթացներին հաղորդակից դարձնելու և գիտական համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու համար:
Միջազգային գիտաժողովի անցկացման համար Մեղրու տարածաշրջանի ընտրությունը պատահական չէր, այն խորհրդանշական է հայերի, առավել ևս ֆիզիկայի կիրառական պրեբլեմների ինստիտուտի կյանքում:
Միջազգային գիտաժողովները հզոր ազդակ են` գիտական համաչափ զարգացում ապահովելու, գիտակրթական լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին գիտական զեկույցներ, որոնց արդյունքները հիմք կհանդիսանան Հայաստանում ֆիզիկայի ոլորտի հեռանկարային զարգացման համար:
Հայ գիտական միտքը միջազգային գիտության արժեշղթայում ինտեգրելու տեսանկյունից այսօրինակ գիտաժողովները ամենաարդյունավետ և ուղղակի ճանապարհն են: Անդրադառնալով ֆիզիկայի հիմնարար խնդիրներին և կիրառական նշանակության հարցերին` հայ և արտասահմանցի գիտնականները հնարավորություն ունեցան հաղորդակցվելու միմյանց գիտական նվաճումներին, իսկ փորձի փոխանակումը, անշուշտ, գիտության առաջընթացի կարևոր խթանն ու առաջընթացի գրավականն է:
ՖԿՊ ինստիտուտը արդյունաբերության զարգացման լայն հեռանկար ունեցող Հայաստանի կյանքում ռազմավարական լուրջ արժեք է:
Երկրի տնտեսական առաջընթացը կառուցելով հիմնարար հետազոտությունների կիրառման հիմքի վրա`կյանքի կկոչվի ոչ միայն գիտելիքահենք տնտեսության տեսլականը, այլև երկրի կյանքում կբացվի առաջընթացի և միջազգային վարկանիշի բարձրացման նոր հորիզոն: Այս առումով ՖԿՊ ինստիտուտը կենսական ենթակառուցվածք է` գիտական լուրջ ներուժով և ապագային միտված ծրագրերով:
Երկրի տնտեսական առաջընթացը կառուցելով հիմնարար հետազոտությունների կիրառման հիմքի վրա`կյանքի կկոչվի ոչ միայն գիտելիքահենք տնտեսության տեսլականը, այլև երկրի կյանքում կբացվի առաջընթացի և միջազգային վարկանիշի բարձրացման նոր հորիզոն: Այս առումով ՖԿՊ ինստիտուտը կենսական ենթակառուցվածք է` գիտական լուրջ ներուժով և ապագային միտված ծրագրերով:
Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO©