среда, 26 октября 2011 г.

«ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ



«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը ծառայություններ է մատուցում մի շարք ուղղություններով, մասնավորապես`
1. Տեղեկատվական համակարգերի և ինտերնետային կայքերի նախագծում
• Բիզնես պրոցեսների բացահայտում ու հետազոտում
• Ենթակառուցվածքի նախագծում
• Ներդրում և անձնակազմի ուսուցում
• Հետագա սպասարկում
2. Համակարգչային լոկալ և գլոբալ ցանցերի կառուցում
3. Համակարգչային սարքավորումների սպասարկում
4. Համակարգչային մասնագիտացված ուսուցում և
5. Հրատարակչական գործունեություն
Ներկայումս, «Նորք»-ը Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում ուղղորդող և աջակցող առաջատար կառույց է: Կենտրոնում աշխատում են բարձր որակավորում ունեցող փորձառու ծրագրավորող-մասնագետներ: Իսկ անհրաժեշտ տեխնիկայով հագեցվածությունն ու գիտության վերջին նորույթներով զինվածությունը, առավել ամբողջացնում են առաջատարի կայացած դիմագիծը: «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը յուրաքանչյուր նախագիծ իրականացնում է նախագծերի կառավարման համաշխարհային լավագույն փորձի հիման վրա` օգտագործելով տեղեկատվական համակարգերի մշակման առաջավոր տեխնոլոգիաներն ու մեթոդոլոգիաները: 





«Մշակել և ներդնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն հաճախորդներին դառնալ նախընտրելի իրենց պատվիրատուների համար, լավագույնը` սպառողների և ամենագրավիչը` ներդրողների համար»: Այս սկզբունքով է առաջնորդվում «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, որով էլ պայմանավորված է նրա բարձր վարկանիշը մեր երկրում:
Միջազգային տեխնոլոգիական «Դիջիթեք» ցուցահանդեսին «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնն այս տարի ներկայացավ 2 խոշոր ծրագրով՝ «Պետական կառավարման համակարգ» և «Մոբայլ բանքինգ»: Ընկերությունը, ինչպես միշտ, հանրության, մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում էր: Անտարբեր չմնաց նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը` խրախուսելով ընկերությանը նույն գործելաոճով շարժվելու նաև հետագայում:
Ինչպես  «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի կարգախոսն է փաստում. «Տեխնոլոգիաները փոխում են մեր կյանքը»: Ուստի, ներկայիս դարաշրջանում յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն պետք է կարողանա ճիշտ և ժամանակին արձագանքել կյանքի արագ փոփոխվող պահանջներին, արդյունավետ կիրառի նոր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, լինի տեղեկացված և պատրաստ` դիմագրավելու ժամանակի առաջադրած մարտահրավերներին:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

вторник, 25 октября 2011 г.

«ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ»




Քիմիական արդյունաբերության լավագույն ավանդույթներով հայտնի խորհրդային Հայաստանը սովետական կարգերի փլուզումից հետո թվում էր, թե անդառնալիորեն կորցրեց ոլորտի առաջատարի ղեկը: Բայց ժամանակի մարտահրավերներին դիմակայած երկիրը կրկին որդեգրեց ինդուստրիալ զարգացած պետություն դառնալու ուղին
Այսօր քիմիական արդյունաբերությունը և արտադրությունը հեռանկարային ուղղություն են` հայրենական տնտեսության առաջընթացի շարժիչ ուժը:Այս առումով մեր երկրում արդեն 14 տարի քիմիական նյութերի արտադրությամբ է զբաղվում «Քրաուն քեմիքալ» ընկերությունը:
Քաղաքակրթությունների հոլովույթում, երբ մարդկության գեղագիտական ընկալումները նոր սահմաններ են տեղափոխվում, այդ միտումները արտահայտվում են հատկապես տարբեր կառույցների արտաքին և ներքին հարդարման, վերանորոգման, կառուցապատման, ինտերիերի և էքստերիերի նախագծման տարբեր աշխատանքներում: Եվ այստեղ էականը, անշուշտ, առաջարկվող բազմազանության մեջ որակյալ և հասանելի արտադրանք ներկայացնող ընկերության ընտրությունն է, որը հուսալի գործընկեր կդառնա և վստահելի ուղեցույց:
Քիմիական արտադրության ոլորտի առաջատարներից «Քրաուն Քիմիքալ»  ընկերությունը այսօր իր սպառողներին է ներկայացնում վեց տասնյակի հասնող ապրանքների լայն տասականի. շինանյութ` վերանորոգման ու հարդարման աշխատանքների համար նախատեսված լատեքսային, ջրաէմուլսիոն, էմալե ներկեր, բազմատեսակ լաքեր, դիսպերսիաներ, շինարարական չոր խառնուրդներ, կենցաղային քիմիայի և  ավտոմեքենաների խնամքի համար նախատեսված նյութեր, լուծիչներ և այլն: Արտադրանքի որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար ընկերությունը 2001 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության կառավարության դիպլոմի:
 
«Քրաուն քեմիքալ»-ի որդեգրած կարևոր սկզբունքներն են դինամիկ զարգացում, նոր աշխատատեղերի ստեղծում, աշխատանքային պայմանների մշտական բարելավում, թարմացվող տեսականի, բնակչության կարիքների բավարարում, կատարելագործվող դիզայն, թափանցիկ գործունեություն և որակի համապատասխանություն միջազգային չափանիշներին: Վերջինիս նպատակով ընկերությունը արտադրության ոլորտում 2007 թ-ին ներդրել է «Որակի կառավարման համակարգեր» ծրագիրը` արժանանալով  որակի կառավարման ISO 9001:2000 միջազգային ստանդարտի սերտիֆիկատի:
Արտադրական նոր տեխնոլոգիաների և սարքավորումների կիրառման շնորհիվ  հայրենական արտադրող «Քրաուն քեմիքալ»-ի ներկայացրած քիմիական նյութերի բարձրորակ արտադրատեսականին այսօր արդեն կայուն պահանջարկ ունի հայրենական և ԱՊՀ մի շարք երկրների սպառողական շուկայում:
Տարածաշրջանում «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը քիմիական նյութերի արտադրության ոլորտում այսօր իրավամբ լուրջ մրցակից է` ոչ միայն իր բարձրորակ արտադրանքով այլև մրցունակ գներով:
«Հայաստանը Ձեր գործընկեր» միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսին ընկերությունը հերթական անգամ հանրության, ինչպես նաև մասնավոր ու պետական հատվածի ներկայացուցիչների դատին ներկայացրեց քիմիական արտադրանքի իր բարձրորակ տեսականին: Արդյունքները գոհացնող էին, իր բարձր գնահատականը տվեց նաև երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 «Քրաուն քեմիքալ»-ի որդեգրած կայուն քայլերով զարգացման ճանապարհը մեկ հանգուցակետ ունի` հաջողություն, իսկ հայրենական արտադրողի առաջխաղացումը նաև երկրի բարեկեցությանն ու բարգավաճմանն է միտված:

Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
Նունե Մելքոնյան Nune Melqonyan
TVADSTUDIO ©

понедельник, 24 октября 2011 г.

ՖԻԶՄԱԹ ԴՊՐՈՑ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ


ԵՊՀ-ԻՆ ԱՌՆԹԵՐ ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՖԻԶՄԱԹ ՀԱՏՈՒԿ ԴՊՐՈՑ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎ
 
Օլիմպիադան այն մրցասպարեզն է, ուր գիտելիքը դրվում է քննության, և հաղթում է նա, ով ուղղորդվում է իմացության փարոսով: Օլիմպիական մրցասպարեզում են խաչվում մտքի և կամքի, աշխատասիրության և ազնվության եզրերը: Ասել է թե` գիտության յուրաքանչյուր հաղթանակ սկիզբ է առնում երևակայության մեծ խիզախումից: Այս հաղթարշավում արդեն 45 տարի լուրջ ասելիք ունի ԵՊՀ-ին առնթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը: Լինելով օլիմպիական շարժման բնօրրանը` կրթօջախը այսօր էլ շարունակում է մնալ ոլորտի առաջատարը:
Դպրոցի առաքելությունը տարիներ շարունակ միտված է եղել Հայաստանի, Արցախի և սփյուռքի տաբեր գաղթօջախների ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ  ընդունակություններ դրսևորող երեխաների համար պետական ծրագրերին համապատասխան բարձրակարգ ուսուցման կազմակերպումը, որի միջոցով նրանք առավելագույնս կխորացնեն իրենց գիտելիքները բնական գիտությունների բնագավառում: Կրթօջախի բազում սաներ հանրապետական և միջազգային օլիմպիադաների հաղթողներ են, ինչը վկայությունն է ֆիզմաթի վարած լուրջ և հետևողական գործելաոճի`  գիտության հադեպ սեր առաջացնելու և նորանոր հաջողությունների մղելու համար:
Հայաստանում օլիմպիական շարժման բնօրրանը հանդիսացող ֆիզմաթ հատուկ դպրոցը 2011 թվականի տարեմուտը ազդարարեց Հայ-վրացական միջպետական օլիմպիադայի մեկնարկով: 2 երկրից հավասարապես ընգրկվել էր  30-ական աշակերտ, իսկ Վրաստանի հավաքականում ընդգրկված էին նաև Թբիլիսիի և Ջավախքի հայկական դպրոցները ներկայացնող աշակերտներ: Հայ-վրացական դպրոցականների առաջին օլիմպիադան անցկացվեց «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:
Ֆիզմաթ դպրոցում կայացած օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև  ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը`   վերջինս ընգծեց, որ մրցույթը լուրջ հիմքեր է ստեղծում երկու երկրների աշակերտների միջև շփումների և բարեկամության խորացման համար: Հայ-վրացական կողմերի միջև հաստատված պայմանավորվածության համաձայն այս առարկայական օլիմպիադան կկրի ավանդական բնույթ:
Հարկ է նշել, որ հայ-վրացական օլիմպիադայի հայկական կողմի մասնակիցների մեծ մասը ֆիզմաթ դպրոցի սաներն էին, ինչը մեկ անգամ ևս վկայում է կրթօջախի ներդրած գիտական լուրջ ավանդի մասին:
 Տասնամյակներ ի վեր գարունը ֆիզմաթ դպրոցում ազդարարում է հայ պատանիների և աղջիկների գիտելիքների հասունությունը, քանի որ մեկնարկում է դպրոցականների առարկայական հանրապետական օլիմպիադան:
Գիտելիքի այս մրցության բարձր հարթակում հայտնված շնորհաշատ աշակերտներին ոգևորելու և գիտության հանդեպ նրանց հետաքրքրությունը զարգացնելու յուրօրինակ կամուրջ է դառնում օլիմպիադան, լույսի արարում, որը ուղենշում է ազգի հաղթական ուղին
Դարերի ու հազարամյակների հերթափոխում հայ ժողովուրդը գիր ու գրականության, արվեստի հանդեպ ցուցաբերել է բացառիկ նվիրում և այսօր այդ սիրո վառ ապացույցներից մեկը առարկայական հանրապետական օլիմպիադան է, որի բացման հանդիսավոր արարողությունը և ընթացքը պատշաճ կերպով իրականացվեց Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում:
Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՆ հանրակթության վարչության բաժնի պետ Իլյա Սարգսյանը, ով նախարարության՝ ի դեմս Արմեն Աշոտյանի անունից ողջունեց ներկաներին: Անդրադառնալով ֆիզմաթի սաներին` նա հատկապես կարևորեց տեխնիկական կրթության դերը, որով նրանք ինքնադրսևորվելու են կյանքում և աշխատաշուկայում: <<Մաթեմատիկան գիտությունների մայրն է,-ընդգծեց նա,- և առարկայի յուրահատկություններին ու գաղտնիքներին տիրապետել կնշանակի հաստատվել գիտության բնագավառում>>: Նմանօրինակ առարկայական օլիմպիադաները ոչ միայն խթանում են հետաքրքրությունն ու սերը առարկայի հանդեպ այլև ճանապարհ հարթում միջազգային ասպարեզ, քանի որ այստեղից են ծնվում և բացահայտվում ապագա գիտնականներն ու գործիչները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը: Փաստացի զուգահեռներ անցկացնելով միջազգային օլիմպիադաներում նախորդ տարիներին գրանցված արդյունքների միջև՝  նա ուրախությամբ ընդգծեց,  որ ցուցանիշները գնալով բարձրանում են: Ներկա աշակերտներին տնօրենը բնորոշեց որպես հանրակրթության սերուցք, ովքեր վաղը գիտության առաջամարտիկներ են դառնալու՝համալրելով մեր անվանի գիտնականների շարքերը:
Արարողությունն ուղեկցվեց ֆիզմաթ դպրոցի մասին պատմող տեսանյութի ցուցադրությամբ, որին հաջորդեց ավանդական դարձած ծառատունկը: Նախորդ օլիմպիադայի հաղթանակած մասնակիցները ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ օլիմպիականների  պուրակում որպես հաղթանակի խորհրդանիշ տնկեցին հերթական անվանական ծառը, որի տարեցտարի խորացող արմատներն ու վերընձյուղումը կարծես գրավական է դառնում գիտության զարգացման և վերընթացի համար:
Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի կյանքում արդեն երկար տարիներ հարազատ է դարձել մի ճշմարտություն, որը բոնապարտյան մեկնաբանությամբ ամբողջանում է հետևյալ գաղափարում` մաթեմատիկական գիտությունների տարածումն ու կատարելագործումը սերտորեն շաղկապված է պետության բարեկեցության հետ: Այս համոզմունքով էլ կրթօջախը նպատակային քայլեր է իրականացնում գիտության դրվածքը դեռևս դպրոցական հասակից սաների մեջ արմատավորելու համար, որին նպաստող առաջնային գործոններից է օլիմպիադաների կազմակերպումը: Այս տարի առարկայական օլիմպիադան անցկացվեց մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաներից: Առաջադրանքները մշակված էին միջազգային օլիմպիադայի չափորոշիչներին համապատասխան: Ուշագրավ փաստ էր այն, որ հանձնաժողովի կազմում ներառված էին նախորդ տարիներին օլիմպիադայի հաղթանակած մասնակիցները, որոնց թվում նաև ֆիզմաթի շրջանավարտներ:
Առարկայական հանրապետական օլիմպիադան անցկացվեց ֆիզմաթ դպրոցի հարմարավետ և համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, որը ևս կարևորագույն նախապայման է միջազգային չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելու համար
Հայաստանում շուրջ 50 տարի առաջ դրվեց առարկայական օլիմպիադաների հիմքը, և հիմնաքարը դնողները դպության ջահակիրներ էին, հավատամքով, որ այդ հենասյուներին է խոյանալու գիտական մտքի հայոց տաճարը:
Անցել են տասնյակ տարիներ և որդեգրած առաքելությանը հավատարիմ գիտության լույսը սերմանող ուսուցիչ, օլիմպիական շարժման առաջամարտիկ ֆիզմաթ դպրոցը շարունակում է սերմանել այն գաղափարը, որ ազնիվ հաղթանակները ձեռք են բերվում միայն գիտելիքներով: Օլիմպիադայի փակման հանդիսավոր ակկորդն էլ էր այդ խորհրդանշում: Խրախուսական շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնելով օլիմպիադայի մասնակիցներին` հանձնաժողովի նախագահները հորդորեցին սաներին շարունակել նույն ոգով, կատարելագործել և համալրել իմացության շտեմարանը, քանի որ մեծ կյանքի  հաղթական ուղին կարելի է նվաճել միայն գիտության հրով:  
2011 թվականի առարկայական հանրապետական օլիմպիադային   ֆիզմաթ դպրոցի սաները փայլեցին իրենց գրանցած արդյունքներով: Միայն փաստերը արդեն իսկ խոսուն են` 47 դիպլոմակիրներ, որոնցից 17-ը զբաղեցրեցին առաջին, 15-ը` երկրորդ և 15-ը երրորդ պատվավոր հորիզոնականները: Հաղթանակած սաներին ոգևորելու և շնորհավորելու նպատակով` կրթօջախը կազմակերպել էր մեծարման ցերեկույթ, որտեղ իր գեղեցիկ կատարումներով ներկայացավ ֆիզմաթ դպրոցի երգչախումբը: Հանդիսավոր կերպով շնորհավորելով հաղթանակած օլիմպիականներին` ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը արժևորեց այն նվիրյալ աշխատանքը, որն անձնուրաց կերպով ծավալել են կրթօջախի մանկավարժները: "Աշակերտների այսօրվա հաջողությունները նրանց հետագա վերելքի առաջին քայլերն են,- հավելեց տնօրենը,-և այս վերընթացում մեծ ներդրում ունեն նաև առարկայական խմբերի ղեկավարները, որոնց ջանադիր գործելաոճի արդյունքում ֆիզմաթի սաները լուրջ նվաճումներ են ունեցել ոչ միայն ֆիզիկա, մաթեմատիկա, այլև կենսաբանություն, քիմիա, աստղագիտություն և այլ առարկաներից": 
"Ֆիզմաթը մի զարկերակ է, որ բաբախում է յուրաքանչյուր սանի հետ և ինչպես կամուրջ ձգվում անցյալից դեպի լուսավոր ապագա,- նշեց Գեորգի Առուշանյանի անվան գեղագիտական կենտրոնի ղեկավարը: Օլիմպիականները զինվորներ են` պատրաստ կռվի, որի նպատակը գիտության հաղթանակն է": Շնորհակալության և բարձր գնահատականի արժանացան նաև առարկայական խմբակների ղեկավարները, ովքեր փայլուն օրինակ են իրենց սաների համար:
Մաղթում ենք հայ օլիմպիականներին լուսավոր վերելքներ, իսկ օլիմպիական շարժման բնօրրան և առաջամարտիկ ֆիզմաթ դպրոցին նվաճումներով լի հաղթական ուղի:
Թո՛ղ ավանդած ազնիվ գաղափարներդ հայոց մտքի երկնակամարում բոցավառեն ոսկեշող արշալույսներ:


Ստեղծագործական խումբ Creative Group
Արթուր Դանիելյան Arthur Danielyan
Հեղինե Կարապետյան Heghine Karapetyan
Նարինե Ադամյան Narine Adamyan
TVADSTUDIO ©

Արձագանքվող հիշողություն Մուշ Գասպարյան

Արձագանքվող հիշողություն   Լուսանկարիչ -  օպերատոր   Մուշ   Գասպարյանը  (1989.2017)  ծնվել   է   Երևանում :  Ավարտել   է   Խ .  Աբովյա...